Մարտի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, ղեկավարի տեղակալ Արթուր Ավագյանը, Հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը ձեռնարկել են դեպի մարզեր այցելություններ կատարելու նախաձեռնություն և այն սկսեցին Արագածոտնից:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մամիկոն Աբգարյանի, կրթության բաժնի պետ Ռուզաննա Նալբանդյանի և մարզի հանրակրթական հաստատությունների մի խումբ ղեկավարների հետ քննարկեցին կրթության ոլորտի բարելավմանը առնչվող կարևորագույն մի շարք հարցեր և համատեղ լուծելու առաջարկներ: Խորհրդակցությունը կազմակերպվեց Օշականի Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում / տնօրեն Լիանա Մելիքյան/: Մինչ խորհրդակցությունը սկսելը, մասնակիցները այցելեցին սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի՝ խոնարհաբար ծաղիկներ դրեցին մեծասքանչ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, շրջեցին տառերի պուրակում: Օրվա հանդիպմանը ներկա էր <<Արագած Աշխարհ>> թերթի խմբագիր Վարդևան Գրիգորյանը: