Ծնվել է 1953 թվականի մարտի 25-ին' Հայաստանի Հանրապետությունում:
1960-1970 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 140 միջնակարգ դպրոցը:
1970-1975 թվականներին սովորել և բարձր առաջադիմությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը և ստացել մաթեմատիկոսի որակավորում:
1975-1977 թվականներին, Երևանի պետական համալսարանի ուղեգրով, աշխատել է ՍՍՀՄ Կապի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում' որպես ինժեներ-ծրագրավորող:
1977-1992 թվականներին աշխատել է ՀՍՍՀ գյուղատնտեսության նախարարության Հանրապետական հաշվողական կենտրոնում' որպես առաջատար ինժեներ, ծրագրավորող:
1992-2006 թվականներին աշխատել է ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. 1992-1994 թվականներին՝ որպես փոխտնօրեն, իսկ 1994-2006 թվականներին' որպես կրթահամալիրի գործադիր տնօրեն: Կրթահամալիրի վարժարանում և մանկավարժական ուսումնարանում դասավանդել է «Ինֆորմատիկա» և «Դպրոցավարություն» առարկաները:
2006թ. հոկտեմբերի 2-ից, ժամկետային պայմանագրի համաձայն, իսկ նոյեմբերի 14-ից' քաղծառայության մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո, նշանակվել և մինչև 2008 թվականի հոկտեմբերի 15-ը աշխատել է որպես ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության հանրակրթության տեսչավորման բաժնի պետ:
2008թ. հոկտեմբերի 15-ին արտամրցութային կարգով նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնում, իսկ 2018 թվականից առայսօր՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է:
Տիրապետում է հայերենին, ռուսերեն խոսում և գրում է ազատ, անգլերեն կարող է արտահայտվել ոչ վարժ:
Տիրապետում է MS WORD, MS EXCEL համակարգչային ծրագրերին, ազատ կարողանում է օգտվել տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներից:
Մասնակցել է բազմաթիվ կրթական ծրագրերի, անցել վերապատրաստումներ, նաև վերապատրաստող (տնօրենների, ուսուցիչների) մասնագետ է, դասընթացներ է վարել կրթության բնագավառի քաղծառայողների համար:
Իր լիազորությունների շրջանակում մասնակցել է հեռուստահաղորդումների, հարցազրույցներ է տվել տարբեր լրատվամիջոցների, զեկույցներ է կարդացել միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից կազմակերպված կոնֆերանսներում:
Պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ, չորս թոռ:
Անկուսակցական է, ՀՀ քաղաքացի:
Հեռ. (374 15) 20-30-53
ԷԼ ․ՀԱՍՑԵ։ raisa.galstyan@eib.gov.am