Փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 1153-Ն որոշման մեջ՝ այն համապատասխանեցնելով գործող իրավական կարգավորումներին և Տեսչական մարմնի ընդլայնված լիազորություններին։
Մասնավորապես, ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը համալրվել է կատարելագործող բնույթի մի շարք կարգավորումներով։ Արդյունքում` Տեսչական մարմնի վերահսկողության դաշտում գտնվող նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ոլորտները միավորվել են մեկ՝ մասնագիտական կրթության ոլորտի շրջանակում, իսկ նախադպրոցական և հանրակրթության ոլորտներում սահմանվել է ռիսկերի գնահատման նոր մեխանիզմ՝ տեսչավորման գործընթացը գնահատելու նպատակով։
Կատարված փոփոխություններն ու լրացումները հնարավորություն կընձեռեն ռիսկերի գնահատման գործընթացը համապատասխանեցնել գործող օրենսդրական կարգավորումներին, առավել նպատակային դարձնել վերահսկողական միջոցառումների պլանավորումն ու իրականացումը, ինչպես նաև բարձրացնել կրթության բնագավառում պետական վերահսկողության արդյունավետությունը՝ նպաստելով կրթական գործընթացում առկա խնդիրների ժամանակին բացահայտմանն ու դրանց կանխարգելմանը։
https://arlis.am/hy/acts/226391